Լրահոս

21.11.2012 12:40


Դատարանում հիմնավորվել են գրադարաններից գողություն կատարելու գործով 7 անձանց առաջադրված մեղադրանքները

Դատարանում հիմնավորվել են գրադարաններից գողություն կատարելու գործով 7 անձանց առաջադրված մեղադրանքները

«Հայաստանի ազգային գրադարան»-ից եւ  Երեւանի պետական համալսարանի «Սարգիս եւ Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանից գողություն կատարելու քրեական գործով դատաքննության ընթացքում, մեղադրանքը պաշտպանող դատախազի գնահատմամբ, հիմնավորվել է 7 ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր տեղի ունեցած նիստում դատախազը միջնորդել է 7 անձանց մեղավոր ճանաչել եւ դատապարտել ազատազրկման:

Մասնավորապես` դատախազը միջնորդել է ամբաստանյալ Վ. Ազարիաշվիլուն մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ  քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով վերջինիս դատապարտել ազատազրկման`11 տարի ժամկետով` անձնական գույքի երեք քառորդ մասի բռնագրավմամբ,

Ե. Ղամբարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման` 6 տարի ժամկետով` անձնական գույքի երկու երրորդ մասի բռնագրավմամբ,

Հ. Դուրգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման` 6 տարի ժամկետով` անձնական գույքի երկու երրորդ մասի բռնագրավմամբ,

Կ. Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման` 5 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման,

Վ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման,

Դ. Ղամբարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ  դատապարտել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման,

Ա. Հովսեփյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել կալանքի` 2 ամիս ժամկետով:

Բացի այդ, դատախազը միջնորդել է նաեւ Հայաստանի ազգային գրադարանի և Երևանի պետական համալսարանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցերը բավարարել ամբողջությամբ:

Նկատի ունենալով, որ սույն քրեական գործից անջատվել է «Հայաստանի Ազգային գրադարանե ՊՈԱԿ-ի գրապահոցից եւ Երևանի պետական համալսարանի գրադարանից առանձնապես խոշոր չափերի գրքերի գողություն կատարած ոմն Վլադ Տրուբիցինի եւ մյուս անհայտ անձանց վերաբերյալ մասը` ուստի դատախազն անհրաժեշտ է համարել սույն գործով իրեղեն ապացույցներ ճանաչված իրերը, առարկաները, փաստաթղթերը եւ գրքերը պահել քրեական գործի հետ և չոչնչացնել:

Այս խորագրի վերջին նյութերը