Քաղաքական

21.11.2012 12:03


Ընդդիմության հրավիրած արտահերթը ՀՀԿ–ն տապալեց

Ընդդիմության հրավիրած արտահերթը ՀՀԿ–ն տապալեց

Այսօր՝ ժամը 12:00-ին, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» նախաձեռնությամբ գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստն ընդամենը երկու րոպե է տևել: Օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀԿ–ն նախապես հայտարարել էր, որ այդ նիստին քվորում չի ապահովի և հենց այդպես էլ արել է: ՀՀԿ–ից դահլիճում ներկա է եղել միայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ի պաշտոնե պետք է վարեր այն։ Ու քանի որ նիստին միայն ընդդիմադիր խմբակցություններն են եղել, գրանցվել է 44, չի գրանցվել 65 պատգամավոր։ Այդպիսով՝ քվորում չի եղել։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչև քվորումի ապահովելը, բայց ոչ ավելի, քան երեք ժամ։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը