Ծեծել են ու տարել անհայտ ուղղությամբ. պատճառը Մհեր Սեդրակյանի բիզնե՞սն է
Երեկ` մինչ ուշ գիշեր, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում էր գտնվում նախկին պետավտոտեսուչ Վրեժ Յայլոյանը: «Ժողովուրդ»-ի` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի աղբյուրները հայտնում են, որ Վրեժն աշխատում է ավտոտեխզննման կայանում և ակամայից մրցակցության մեջ է մտել Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ:
Բանն այն է, որ արդեն երկար ժամանակ պատգամավորը տեխզննման գրասենյակ է բացել հենց թաղապետարանի շենքում: Ու երբ վերջերս Վրեժը մոտեցել է Սեդրակյանի աշխատակիցներին` ինչ-որ հարց ճշտելու, այդ պահին նրան են մոտեցել անծանոթ մարդիկ և ծեծելով քարշ տվել իրենց ավտոմեքենան, ապա տարել անհայտ ուղղությամբ: Այդ ամենը «ֆիքսվել է» տեսախցիկների կողմից: Ուշացումով նաև ոստիկաններն են իմացել կատարվածի մասին, գնացել ու առգրավել են տեսագրված երիզները:

«Ժողովուրդ» օրաթերթ