Լևոն Տեր-Պետրոսյան. «ԱԺ արտահերթ նիստի գումարումը օրենքի հրամայական պահանջ է»
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում հրապարակում է արել նոյեմբերի 21-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի վերաբերյալ.
«ԱԺ արտահերթ նիստի գումարումը օրենքի հրամայական պահանջ է: Բացի իրավականից, հարցն ունի նաև կարևոր քաղաքական բաղադրիչ: Ակնհայտ է, որ խորհրդարանում ներկայացված բոլոր ընդդիմադիր ուժերի համատեղ նախաձեռնությունն ինքնին նշանակալի իրադարձություն է Հայաստանի քաղաքական կյանքում: Նախադեպեր եղել են, բայց բոլորն էլ, ցավոք, տապալվել են կա՛մ այդ նույն չարաբաստիկ քվորումի պատճառով, կա՛մ էլ Սահմանադրական դատարանի օրհնությամբ: Ընդդիմությունն այս անգամ իրավունք չունի նման բան թույլ տալու, և օրինականության շրջանակում պետք է ամեն ինչ անի` իր նպատակին հասնելու համար»,–մասնավորապես նշել է ՀՀ առաջին նախագահը: