Լրահոս

15.06.2009 16:28


Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չի համագործակցի ՀԱԿ–ի հետ

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագհ Ռուբեն Թովմասյանը «7 օր»-ի հետ զրույցում խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի ՝ ցանկացած քաղաքական ուժի հետ համա­գոր­ծակ­ցելու առաջարկի մասին, ասել է, որ ՀԿԿ-ն համագործակցության եզրեր չի տեսնում։

-Այն կուսակցությունների հետ, որոնք չեն տեսնում, որ ժողովրդի փրկությունը միայն սոցիալիստական գաղափարախոսության մեջ է և սոցիալիստական արատդրական փոխհարաբերությունների, աշխատանքի գնահատման և բանվորի գնահատման, սոցիալական արդարության վերականգման մեջ, մենք համագործակցության գնալ չենք կարող,-ասել է նա։

Հայաստանյան մյուս կուսակցությունների և ՀԱԿ–ի համագործակցության հնարավորությունն էլ Ռուբեն Թովմասյանն այսպես է մեկնաբանել. «Ես կանգնած եմ արդարության կողքին՝ հանձին անցած 70 տարիների։ Մյուսները կանգնած են չգիտեմ ու՞մ կողքին, չգիտեմ ի՞նչ նպատակով»։

 

Այս խորագրի վերջին նյութերը