ՉԼ. Մխիթարյանը գոլի հեղինակ չդարձավ, սակայն «Շախտյորը» դուրս եկավ փլեյ-օֆֆ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ մրացափուլում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվեց «Նորդշելանդին»: 24-րդ րոպեին հաշիվը բացեց Մորտեն Նորստրանը: 2 րոպե անց Լուիս Ադրիանոն հավասարեցրեց հաշիվը: Երեք րոպե անց դանիացիները կրկին առաջ անցան հաշվի մեջ: 44-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը, սակայն Վիլիանը կարողացավ այն ուղարկել դարպասը։ Երկրորդ խաղակեսում Վիլիանը ևս մեկ անգամ, իսկ Լուիս Ադրիանոն երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 5:2:
Նույն խմբում հանդես եկող Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Չելսիին»:
Այս մրցափուլից հետո E խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է «Շախտյորը», որը դուրս եկավ փլեյ-օֆֆ: «Յուվենտուսը» ունի 9 միավոր, իսկ «Չելսին»` 7: