Այսօր՝ ժամը 12:00-ին, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀԿ–ն հայտարարել է, որ այդ նիստին քվորում չի ապահովի: Իսկ Կառավարությունն ու ԱԺ աշխատակազմն իրենց եզրակացություններում առարկություններ են ներկայացրել այս փաթեթի վերաբերյալ՝ նշելով, որ դրանում առկա զինվորների մասնակցության կետը հակասահմանադրական է, իսկ քվեարկած ընտրողների ցուցակները հրապարակելը հակասում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:
«Առաջարկում եմ ՀՀԿ-ին, եթե դրանք են խնդիրները, մենք պատրաստ ենք գնալ կոմպրոմիսի և ՀՀԿ-ի ամենասկզբունքային առարկությունները բավարարել»,-երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
«Եթե ՀՀԿ-ն կառչելով քվորումի բացակայությունից՝ տապալում է նիստը, նա, ըստ էության, խախտում է Սահամանդրության 77-րդ հոդվածը»,-հավելել էր Լ. Զուրաբյանը՝ ուշադրություն հրավիրելով, որ Սահմանադրությունից է խոսում այն ՀՀԿ–ն, որը հենց ինքն էլ խախատում է դա:
Այսօր ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստն է

7or.am