Մհեր Սեդրակյան. «Հեղինե Բիշարյանի խոսելը ժողովրդի մոտ ալերգիա է առաջացնում»
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադասռնալով խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանին չսատարելու պատճառների մասին՝ ասել է. «Հեղինե Բիշարյանի խոսելը ժողովրդի մոտ ալերգիա է առաջացնում: Էրեբունցիք էդ որակը չէին ընտրի պատգամավոր. նրանք կուզենային, որ ավելի մեղմ լիներ, համեստ լիներ, գործով ապացուցեր, ոչ թե` վերջին օրով էկել ես Էրեբունի համայնք, քեզ ներկայացնում ես կամ ստեր ես ասում ու ուզում ես դառնալ պատգամավոր: Իսկ Գրիշա Մարգարյանին օգնել ենք` ինքն էլ դարձել է պատգամավոր: Հենց էդտեղից էլ Հեղինե Բիշարյանը նեղացել է ինձանից և արդեն քանի անգամ իմ հասցեին ռեպլիկներ է թողնում: Ես ընդամենը ուզում եմ խնդրել իրենց կուսակցության ղեկավարությանը, մեր ընկերներին, որ Բիշարյանի սանձերը քաշեն, թույլ չտան իմ հետ մտնի բառախաղի մեջ: Իսկ եթե հաջորդ անգամ ինքը փորձեց իմ հետ կապված անհիմն արտահայտություններ անել, հաստատ ես իրեն շատ չոր եմ պատասխանելու»: Թերթի դիտարկմանը՝ Բիշարյանն ասում է, որ ինքը պարտվել է, որովհետև փող չի բաժանել, իսկ Դուք և Մարգարյանը բաժանել եք, Սեդրակյանը պատասխանել է. «Ես ունեմ տվյալներ, որ Հեղինե Բիշարյանը փորձել է փող բաժանել: Բայց փողերը վերցրել են և ընտրել են մարդուն, որին իրենք ցանկացել են: Չեմ ուզում շատ բաներ խոսել, որովհետև ես ընտանիք հարգող հայ տղամարդ եմ, ինքը` կին, ես չեմ ուզում իջնել իր մակարդակին: Բայց եթե ինքը շարունակեց, շատ բաներ կան, որ ես հաստատ կասեմ, որովհետև ինքը չափն անցնում է»:
Մհեր Սեդրակյան. «Հեղինե Բիշարյանի խոսելը ժողովրդի մոտ ալերգիա է առաջացնում»
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադասռնալով խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանին չսատարելու պատճառների մասին՝ ասել է. «Հեղինե Բիշարյանի խոսելը ժողովրդի մոտ ալերգիա է առաջացնում: Էրեբունցիք էդ որակը չէին ընտրի պատգամավոր. նրանք կուզենային, որ ավելի մեղմ լիներ, համեստ լիներ, գործով ապացուցեր, ոչ թե` վերջին օրով էկել ես Էրեբունի համայնք, քեզ ներկայացնում ես կամ ստեր ես ասում ու ուզում ես դառնալ պատգամավոր: Իսկ Գրիշա Մարգարյանին օգնել ենք` ինքն էլ դարձել է պատգամավոր: Հենց էդտեղից էլ Հեղինե Բիշարյանը նեղացել է ինձանից և արդեն քանի անգամ իմ հասցեին ռեպլիկներ է թողնում: Ես ընդամենը ուզում եմ խնդրել իրենց կուսակցության ղեկավարությանը, մեր ընկերներին, որ Բիշարյանի սանձերը քաշեն, թույլ չտան իմ հետ մտնի բառախաղի մեջ: Իսկ եթե հաջորդ անգամ ինքը փորձեց իմ հետ կապված անհիմն արտահայտություններ անել, հաստատ ես իրեն շատ չոր եմ պատասխանելու»:
Թերթի դիտարկմանը՝ Բիշարյանն ասում է, որ ինքը պարտվել է, որովհետև փող չի բաժանել, իսկ Դուք և Մարգարյանը բաժանել եք, Սեդրակյանը պատասխանել է. «Ես ունեմ տվյալներ, որ Հեղինե Բիշարյանը փորձել է փող բաժանել: Բայց փողերը վերցրել են և ընտրել են մարդուն, որին իրենք ցանկացել են: Չեմ ուզում շատ բաներ խոսել, որովհետև ես ընտանիք հարգող հայ տղամարդ եմ, ինքը` կին, ես չեմ ուզում իջնել իր մակարդակին: Բայց եթե ինքը շարունակեց, շատ բաներ կան, որ ես հաստատ կասեմ, որովհետև ինքը չափն անցնում է»: