Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակին
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ հանդիպմանը մասնավորապես հատարարել է, թե Հայաստանը «օկուպանտ» երկիր է, որը խնդիրներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Թուրք պաշտոնյայի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.
«Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես անհեթեթ հայտարարությունների մրցույթ են սկսել: Թուրքիայի խորհրդարանի խոսնակի այս հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ այդ պետության կողմից ստի և կեղծիքի քաղաքականությունը շարունակվում է:
Թարմացնելով թուրք պաշտոնյայի հիշողությունը՝ նշեմ, որ Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույներիևասորիներինկատմամբ: Թուրքիան է օկուպացրել ԵՄ անդամ Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը, որտեղ և զինվորական վերապատրաստում է անցել ոճրագործ Սաֆարովը:
Թուրքիան է զրոյացրել հարաբերությունների կարգավորումը հարևան երկրների հետ: Պաշտոնական Անկարայի ռազմական և ֆինանսական օժանդակությամբ է Ադրբեջանն օկուպացրել ԼՂՀ մի շարք տարածքներ:
Հետևությունը մեկն է. ծիծաղաշարժ դրության մեջ չընկնելու համար երբեմն ավելի շահեկան է լռել»:
Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակին
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ հանդիպմանը մասնավորապես հատարարել է, թե Հայաստանը «օկուպանտ» երկիր է, որը խնդիրներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Թուրք պաշտոնյայի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.
«Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես անհեթեթ հայտարարությունների մրցույթ են սկսել: Թուրքիայի խորհրդարանի խոսնակի այս հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ այդ պետության կողմից ստի և կեղծիքի քաղաքականությունը շարունակվում է:
Թարմացնելով թուրք պաշտոնյայի հիշողությունը՝ նշեմ, որ Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների և ասորիների նկատմամբ: Թուրքիան է օկուպացրել ԵՄ անդամ Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը, որտեղ և զինվորական վերապատրաստում է անցել ոճրագործ Սաֆարովը: