Լրահոս

15.06.2009 16:11


Արամ Կարապետյան. «Ընդդիմությունը վերադասավորման ուղղակի խնդիր ունի»

Արամ Կարապետյան. «Ընդդիմությունը վերադասավորման ուղղակի խնդիր ունի»

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ իշխանություններն ընտրություններից հետո իրենց շատ ազատ են զգում, և տպավորություն է ստեղծվում, թե հասարակությանը գրգռելու միտում ունեն։

-Բոլորը գիտեն, որ օլիգարխների մի մասը մասնակցել է ընտրակեղծիքներին, ընտրական գործընթացների դեմ կատարել են լուրջ գործողություններ։ Այդ ամենը ֆիքսվել է, սակայն այդ մարդիկ բոլոր տեղերում նախագահի հետ երևում են, հարսանիքներում իրար հետ պարում, տժժացնում են։ Իսկ այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները թքած ունեն հասարակության վրա։

Արամ Կարապետյանը կարծում է, որ ընդդիմությունը վերադասավորման և դասեր քաղելու խնդիր ունի։

«Ո՞րն է հեղափոխության խաղաղ ճանապարհը» հարցին, նա պատասխանել է.

-Եթե 2008թ. մարտի 1-ին մեզ հաջողվեր նույն այն ժողովրդին, որը կանգնած էր Մյասնիկյանի արձանի մոտ, հետ բերել Ազատության հրապարակ, հեղափոխությունը կհաղթեր։ Հայաստանում, ինչպես Հարավային Կովկասի մնացած երկրներում, երբ իշխանությունը քայլ է անում և չի հաջողում, իշխանական բուրգը սկսում է փլվել։ Խաղաղ ճանապարհն այն է, երբ միանշանակ երևում է, որ ժողովուրդը անկոտրում կանգնած է, և սկսում է բավականաչափ լուրջ փլուզվել բուրգը։

Այս խորագրի վերջին նյութերը