Լրահոս

20.11.2012 17:54


Դեսպան Մանուկյանի հանդիպումները Վրաստանի նորանշանակ նախարարների հետ

Դեսպան Մանուկյանի հանդիպումները Վրաստանի նորանշանակ նախարարների հետ

Նոյեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հետ:

 Դեսպան Մանուկյանը, շնորհավորելով զրուցակցին կառավարության ձևավորման եւ ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՆԳ նախարարին փոխանցեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրալիր կերպով ընդունվեց նրա կողմից:

Զրույցի ընթացքում նախարարը, բարձր գնահատելով հայ-վրացական երկկողմ հարաբերությունների մակարդակը, նշեց, որ Վրաստանի նորընտիր վարչապետի եւ կառավարության  վարած քաղաքականությունն ուղղված է հայ-վրացական հարաբերությունների եւ միջպետական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

Նախարարը դեսպանին ներկայացրեց իր ղեկավարած կառույցում սպասվելիք բովանդակային եւ կառուցվածքային փոփոխությունները: Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ պայմանավորվածություններ ձեռք բերեցին արագ արձագանքում պահանջող հարցերի շուրջ համագործակցության եղանակների  եւ ձեւերի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը