Լրահոս

20.11.2012 17:22


Նամակ վարչապետին

Նամակ վարչապետին

«Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ»-ը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ, նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրանքով, որ վերջինս ցուցաբերի պետական հոգածություն և աջակցություն՝ ընտանեկան բռնության զոհերի համար պետական հովանավորությամբ ապաստարան ունենալու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության հիմնախնդիրն ունի մեծ արդիականություն մեր հասարակությունում, և հիմնախնդրի հաղթահարման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում և համատեղ ջանքեր:

«Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ»-ը 1999 թվականից ի վեր իրականացրել և ֆինանսավորել է բազմաթիվ տարաբնույթ սոցիալական ծրագրեր՝ նախատեսված անապահով ընտանիքների, կանանց իրավունքների պաշտպանության, գենդերային հիմնահարցերի, բնապահպանական և այլ հասարակական մեծ կարևորություն ունեցող խնդիրների լուծման համար:

2010 թվականից գործում է «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ»-ի «Կանանց աջակցման կենտրոն» ծրագիրը, որը զբաղվում է բռնության ենթարկված կանանց հիմնախնդիրներով: Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվում է իրավաբանական, հոգեբանական աջակցություն, խորհրդատվություն, սոցիալական ծառայություններ: Ծրագրին կից գործում է նաև ապաստարան, որը նախատեսված է ընտանեկան բռնության հրատապ դեպքերի համար, երբ վտանգված է շահառուի, իր երեխաների կյանքը, և կա գաղտնի կացարանի ապահովման խնդիր:

Այս խորագրի վերջին նյութերը