Լրահոս

20.11.2012 20:05


Վաղը տեղի կունենա Երևանի պետական և Ռոստոկի համալսարանների առաջին համատեղ ծրագրի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը

Վաղը  տեղի կունենա Երևանի պետական և Ռոստոկի համալսարանների առաջին համատեղ ծրագրի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը

Նոյեմբերի 21-ին` ժամը 12:00-ին, ԵՊՀ 4-րդ մասնաշենքի (Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնաշենք) 506 լսարանում  տեղի կունենա Երևանի պետական և Ռոստոկի համալսարանների առաջին համատեղ ծրագրի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Դեռևս 2010 թվականի հոկտեմբերին պաշտոնապես մեկնարկեց Երևանի պետական և Ռոստոկի համալսարանների համատեղ «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագիրը: Այն բարեհաջող ավարտելով՝ ուսանողները կստանան ինչպես ԵՊՀ, այնպես էլ Ռոստոկի համալսարանի մագիստրոսի աստիճան, որի նախադեպը չի եղել Հայաստանում:

DAAD-ի ֆինանսական միջոցներով ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնի ու Գերմանիայի Ռոստոկի համալսարանի կողմից համատեղ իրականացվող «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրի համաձայն` ուսանողները 3 կիսամյակ սովորել են ԵՊՀ-ում և մեկ կիսամյակ՝ Ռոստոկի  համալսարանում:
Վիզուալ հաշվարկն ինֆորմատիկայի ևւ տեղեկատվական տեխնոլոգիաների մի նոր ուղղություն է, որը հենվում է հետևյալ բնագավառների վրա` մեքենայական գրաֆիկա, մեքենայական տեսողություն և պատկերների մշակում: Վիզուալ հաշվարկ մասնագիտացման պահանջը կա Հայաստանում, և հասկանալով, որ միայն հեռավար ձևով կազմակերպված կրթության արդյունավետությունը կարող էր բավարար չլինել,  մշակվեցին և  համակցվեցին  ուսուցման ավանդական ձեւերը:

Ռոստոկի համալսարանն ունի 15 000 ուսանող: 590 տարվա պատմություն ունեցող բուհում գործում են 9 ֆակուլտետներ, որոնց գիտնականներն ու ուսանողները համագործակցում են «Կյանքը, լույսը և նյութը», «Ծովային համակարգեր», «Ծերացման գիտությունը և մարդասիրությունը» ուղղություններում հայտնագործություններ անելու համար:
Վիզուալ հաշվարկ ծրագրի ավարտական աշխատանքների պաշտպանությանը ներկա կլինեն Ռոստոկի համալսարանի պրոֆեսոր Սաիդ Զարեն և հանձնաժողովի մեր երկրի անդամները, իսկ  Ռոստոկի համալսարանի գերմանացի մյուս մասնագետները պատշպանությանը կհետևեն առցանց:  

Այս խորագրի վերջին նյութերը