Լրահոս

20.11.2012 16:13


«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվել է

«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվել է

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի դատավարությամբ շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում ցուցմունք տվեց տուժող Գարիկ Սողոմոնյանը: Այս դատական նիստին նա պետք է շարունակեր պատասխանել ամբաստանյալների փաստաբանների հարցերին, սակայն նիստին չէր ներկայացել պաշտպան Մարինե Թովմասյանը՝ այլ դատական նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով: Դատավորը փաստաբանի բացակայությունն անհարգելի համարեց, և դատական նիստը հետաձգեց: 

Հաջորդ դատական նիստը, պայմանավորվածության համաձայն, նշանակվեց նոյեմբերի 23-ին՝ ժամը 14-ին: Դատավորի կողմից սահմանած շաբաթական երկու նիստ նշանակելը առաջացրել է պաշտպանների դժգոհությունը, և նրանք ասում են, որ այդ պայմաններում չեն հասցնում պատշաճ կերպով պատրաստվել իրենց պաշտպանների պաշտպանությանը: Չնայած դրան՝ դատավորը որոշումը թողել է անփոփոխ։

Այս խորագրի վերջին նյութերը