Քաղաքական

20.11.2012 15:19


Լևոն Զուրաբյան. «Սահմանադրությունից է խոսում այն ՀՀԿ–ն, որը հենց ինքն էլ խախատում է»

Լևոն Զուրաբյան. «Սահմանադրությունից է խոսում այն ՀՀԿ–ն, որը հենց ինքն էլ խախատում է»

Կառավարությունն ու ԱԺ աշխատակազմն իրենց եզրակացություններում առարկություններ են ներկայացրել Հայ ազգային կոնգրես խմբակցության նախաձեռնած ընտրական բարեփոխումների մասին փաթեթի վերաբերյալ։ Հատկապես նշվել է, որ դրանում առկա զինվորների մասնակցության կետը հակասահմանադրական է, իսկ քվեարկած ընտրողների ցուցակները հրապարակելը հակասում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:

–Առաջարկում եմ ՀՀԿ-ին, եթե դրանք են խնդիրները, մենք վաղը պատրաստ ենք գնալ կոմպրոմիսի և ՀՀԿ-ի ամենասկզբունքային առարկությունները բավարարել,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Ինչպես հայտնի է, նոյեմբերի 21–ին ՀԱԿ–ի նախաձեռնությամբ ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել, որին ՀՀԿ–ն հայտարարել է, որ քվորում չի ապահովի:

–Եթե ՀՀԿ-ն կառչելով քվորումի բացակայությունից՝ տապալում է նիստը, նա, ըստ էության, խախտում է Սահամանդրության 77-րդ հոդվածը,-հավելել է Լ. Զուրաբյանը՝ ուշադրություն հրավիրելով, որ Սահմանադրությունից է խոսում այն ՀՀԿ–ն, որը հենց ինքն էլ խախատում է:

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը