Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը չի կարելի համարել բարենպաստ
Այսօրվա ասուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը հայտնել է, որ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը չի կարելի համարել բարենպաստ: «Չնայած դրան՝ Հայաստանում բնական հավելաճը դրական է: Հաշվի առնելով այս իրողույթունները՝ կառավարությունը մի քանի տարի է՝ իրականցնում է միջոցառումներ, որոնք իրականացվում են ժողովրդագրական քաղաքականության համատեքստում: Խոսքը ծննդյան միանվագ նպաստների, զրոյից յոթ տարեկան երեխաների առողջության պահպանման, երիտասարդ ընտանիքներին բնակարանների ապահովման և այլ ծրագրերի մասին է»,–ասել է բանախոսը։
Նույն ասուլիսին մասնակցող սոցիոլոգ Կարեն Սարգսյանն էլ հակադարձել է՝ նշելով, որ առկա մարտահրավերները վտանգ են պարունակում:
«Նմանատիպ մարտահրավերներ հաշվի չառնելը վտանգներ է պարունակում սոցիալ-քաղաքական տեսանկյունից, քանի որ հաշվի չեն առնվում երիտասարդ բնակիչների կարիքները, ինչը բերում է միգրացիայի: Երիտասարդությունը նախընտրում է լքել երկիրը՝ նորմալ սոցիալական պայմաններ հաստատելու համար»,- նշել է սոցիոլոգը:

7or.am