Անժելա Սարգսյանի «տղամարդը» դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հրապարակեց Կարեն Արայանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Դատարանը մեղավոր ճանաչեց ամբաստանյալին դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաև պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեջ և դատապարտեց մեկ տարվա ազատազրկման ու նվազագույն աշխատավարձի 300-պատիկի՝ 300 հազ. դրամի, չափով տուգանքի:
Հաշվի առնելով, որ Կարեն Արայանը ուներ նախկինում չմարված դատվածություն՝ (ազատազրկում 6 տարի 3 ամիս ժամկետով, որի կեսը՝ 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը, կրելուց հետո վաղաժամկետ պայմանական ազատվել էր պատժի մնացած մասը կրելուց), դատարանը գումարեց պատժի չկրած մասը և ընդհանուր առմամբ պատիժ նշանակեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում և 300 հազար դրամ տուգանք: