Լրահոս

20.11.2012 13:38


Ֆինանսների նախարարությունը հերքում է

Ֆինանսների նախարարությունը հերքում է

«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե իբր  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը կառավարությունում տնտեսական ոլորտի վերաբերյալ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագծերից մեկի քննարկման ժամանակ հայտարարել է, թե մեր ժողովուրդը ծույլ է, պետք չէ նրան փող տալ… և այլն,  իրականությանը չի համապատասխանում:
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը երբևիցե նման քննարկման չի մասնակցել, և որևէ վայրում նման արտահայտությամբ հանդես չի եկել:

Այս խորագրի վերջին նյութերը