Լրահոս

20.11.2012 22:37


Շվեդիայում անցացվել են Սանտա Կլաուսի միջազգային խաղերը

Շվեդիայում անցացվել են Սանտա Կլաուսի միջազգային խաղերը

Շվեդիայում Ամանորի և Սուրբ Ծննդի նախաշեմին անցկացվել են ամենամյա Սանտա Կլաուսի միջազգային խաղերը։ Մասնակիցները հավաքվել էին աշխարհի գրեթե բոլոր երկրներից։  Հաղթող է ճանաչվել Նիդեռլանդների Սանտա Կլաուսը: Միջոցառման ծրագրում ընդրկված էին տարբեր տիպի մրցույթներ և մարզաաձևեր, այդ թվում՝ վազք պարկով և նույնիսկ ռոդեո մեխանիկական ցուլերի վրա: Թեև վարսակի շիլա ուտելու մրցույթում հաղթող է ճանաչվել Անգլիան ներկայացնող Սանտա Կլաուսը, իսկ կարաոկե մրցույթի առաջատարն է եղել Ճապոնիայի ներկայացուցիչը, սակայն բոլոր մրցույթներում վաստակած միավորների հաշվարկից հետո «Տարվա Սանտա Կլաուսի» գավաթը անցել է Նիդեռլանդների ներկայացուցչին:

Այս խորագրի վերջին նյութերը