Լրահոս

20.11.2012 13:27


Վրաստան վերադարձած պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է

Վրաստան վերադարձած պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին այսօր առավոտյան վերադարձել է հայրենիք և հենց սահմանին էլ անմիջապես ձերբակալվել։ Նրան տեղափոխել են Գլդանի բանտ: Նա մեղադրվում էր դրամաշորթության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար ու դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, իսկ Վրաստանի նոր խորհրդարանը Օքրուաշվիլիին ճանաչել է նախկին իշխանությունների քաղաքական հետապնդումների զոհ:

Օքրուաշվիլին 2007թ. հեռացել էր Վրաստանից և քաղաքական ապաստան ստացել Ֆրանսիայում: Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ընդդիմության հաղթանակից հետո նա որոշել է վերադառնալ՝ հուսալով, որ կապացուցի իր անմեղությունը։ Ավելի վաղ նա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի զինակիցն էր, սակայն պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո հայտարարել էր ընդդիմադիր շարժում ստեղծելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը