Լրահոս

20.11.2012 13:06


Հայաստանում յուրաքանչյուր 7-րդ զույգը անպտղության խնդիրներ ունի

Հայաստանում յուրաքանչյուր 7-րդ զույգը անպտղության խնդիրներ ունի

 «Հայաստանում անպտղությունը կազմում է 16-17%, իսկ Արցախում՝ 20-21%»,–այսօրվա ասուլիսին ասել է Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը։ Ըստ բանախոսի՝ Արցախում անպտղության բարձր ցուցանիշը հիմնականում պայմանվորված է նրանով, որ այսօրվա սերունդը պատերազմի հետևանքով վախի, ցրտի ու մթության մեջ մեծացած երեխաներն են:

Էդուարդ Համբարձումյանը նշել է նաև, որ գոյություն ունի անպտղության մոտ 40 տեսակ, որոնցից 22-ը կանաց հետ է կապված, 18-ը՝ տղամարդկանց:

«Անպտղության բուժումը հատուկ մեթոդներ ու մոտեցում է պահանջում յուրաքանչյուր զույգի  համար: Հայաստանում յուրաքանչյուր 7-րդ զույգը անպտղության խնդիրներ ունի, և պետությունը լուրջ ուշադրություն պետք է դարձնի հարցին, քանի որ հենց սրանից է կախված ազգի դեմոգրաֆիկ աճը»,–ասել է մասնագետը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը