Լրահոս

15.06.2009 15:41


Տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործանախարարների հանդիպումը

 

            Հունիսի 14-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը անդրադարձ է կատարվել մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի:

Այս խորագրի վերջին նյութերը