Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ–ի քվեարկությանն է ներկայացրել Գազայի հատվածի վերաբերյալ բանաձևի նախագիծ
Ռուսաստանը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի քվեարկությանն է ներկայացրել բանաձևի նախագիծ, որով կոչ է արվում Գազայի հատվածում դադարեցնել ռազմական գործողությունները և անցնել բանակցությունների։ BBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ներկայացրած նախագծով ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է լուրջ մտահոգություն հայտնի Գազայի հատվածում իրավիճակի կտրուկ սրման համար։
Մինչդեռ Իսրայելի իշխանություններն ու ՀԱՄԱՍ շարժման ղեկավարները շարունակում են նախապայմաններ ներկայացնել միմյանց։ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդ Խալեդ Մաշաալը պահանջել է վերջ տալ Գազայի հատվածում սպանություններին և դադարեցնել շրջափակումը։ Իր հերթին Իսրայելը 36 ժամ է տվել ՀԱՄԱՍ–ին՝ կրակը դադարեցնելու պահանջով, հակառակ դեպքում սպառնացել է անցնել լայնածավալ ռազմական գործողությունների։