Գրող Մերուժան Տեր-Գուլանյանը լրագրողների հետ զրույցում չի ցանկացել շատ խոսել Երևանի ավագանու ընտրությունների մասին, սակայն վստահեցրել է՝ ինքը համոզված է եղել, որ ՀՀԿ-ն պետք էհաղթեր։
-Գագիկ Բեգլարյանի հաղթանակը համարում եմ օրինաչափ, որովհետև Հանրապետականը ամենահզոր կուսակցությունն է: Բնակաբաբար՝ իր թեկնածուն էլ պիտի հաղթեր,-ասել է նա։
«7օր»-ի այն հարցին, թե արդյոք այսօր Երևանը՝ իր նորընտիր քաղաքապետով, ստեղծագործելու համար միջավայր ստեղծո՞ւմ է, Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանել է, որ ինչքան էլ տարօրինակ է՝ նոր քաղաքապետը արվեստագետների հետ շատ է սիրում շփվել։
-Գագիկն են գլխից, ոչ պաշտոն ուներ, ոչ բան, փայլուն ընկերներ ուներ մտավորականության մեջ։ Իմ էլ ընկերն է։ Դա դեռ 18-20 տարի առաջ էր։ Վերջին անգամ նստել, միասին Գևորգյանցի ֆիլմն ենք անալիզ արել։ Նրա ընկերները դերասաններ են, գրողներ, համալսարանի դասախոսներ։ Լուսահոգի Էդվարդ Եգորյանն իր մտերիմ ըկերն էր,-նշել է նա։
Նույն թեմայի վերաբերյալ Կարինե Խոդիկյանն էլ ասել է, թե ինքն իր համար է ստեղծագործում։
-Ես կպահեմ լռության 100 օրը և 3 ամիս հետո կասեմ՝ ինչ է արվում քաղաքում,- ասել է նա։
Գագիկ Բեգլարյանը մտավորական ընկերներ ունի
Գրող Մերուժան Տեր-Գուլանյանը լրագրողների հետ զրույցում չի ցանկացել շատ խոսել Երևանի ավագանու ընտրությունների մասին, սակայն վստահեցրել է՝ ինքը համոզված է եղել, որ ՀՀԿ-ն պետք է հաղթեր։