Ալեքսանդր Արզումանյան. «Ազգային ժողովի խմբակցությունը վաշտ չէ»
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը որոշել է նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին ետ կանչել զբաղեցրած պաշտոններից: «Ժառանգություն»-ն արդեն դիմել է ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ երկու հանձնաժողովում, Միջազգային խորհրդարանական 3 կազմակերպություններում, բարեկամական մի շարք խմբերում Ալեքսանդր Արզումանյանին փոխելու խնդրանքով: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով ստեղծված իրավիճակը` Ալեքսանդր Արզումանյանն ասել է.
«Կնախընտրեի, որ դա արվեր ոչ թե թերթերի միջոցով և դիմումով Ազգային ժողովի նախագահին, այլ նախապես քննարկվեր խմբակցության ներսում, և փորձեինք լուծումներ գտնել: Պետք է հստակ պատկերացնենք, որ Ազգային ժողովի խմբակցությունը վաշտ չէ, որտեղ վաշտի հրամանատարը հանձնարարություններով և հրամաններով է առաջնորդվում: Դա հավասար պատգամավորների խմբակցություն է, որում հարցերը լուծվում են կոլեգիալ: Եվ եթե նման ցանկություն կար, կարելի էր քննարկել, կոմպրոմիս գտնել և այլն»: