Լրահոս

19.11.2012 20:11


Լևոն Զուրաբյանը չի բացառել՝ համագործակցությունը կարող է վերաճել նախագահական ընտրություններում համաձայնեցված գործողությունների

Լևոն Զուրաբյանը չի բացառել՝ համագործակցությունը կարող է վերաճել նախագահական ընտրություններում համաձայնեցված գործողությունների

Անդրադառնալով այսօր ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի միջև տեղի ունեցած քաղաքական խորհրդակցություններին՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շեշտել է, որ իրենց մոտեցումներում կան մի շարք ընդհանրություններ, և երկու կուսակցություններն էլ համակարծիք են, որ երկիրը սխալ ուղղության վրա է, այդպես շարունակվել չի կարող:

–Ընդհանրություններն ավելի շատ են, քան թե տարաձայնությունները,-ասել է Լևոն Զուրաբյանը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում ժողովրդավարության հաստատման միակ հնարավորությունը ժողովրդի ակտիվության և զանգվածային միջոցառումների, ինչպես նաև նախագահական ընտրությունների շնորհիվ ռեժիմին կապիտուլյացիայի հասցնող մարտահրավեր նետելն է։

Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ այս համագործակցությունը կարող է վերաճել նախագահական ընտրություններում համաձայնեցված գործողությունների՝ այդ թվում և միասնական թեկնածով հանդես գալուն։ Իսկ ՀԱԿ-ի կողմից ՀՀԿ–ի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելը, Լևոն Զուրաբյանի պնդմամբ, բացառված է։

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին նշել է, որ նման հանդիպումները շարունակական են լինելու՝ ՀԱԿ–ի հետ այս հանդիպումն անվանելով «լավ մեկնարկ» և «հույս ներշնչող»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը