Լրահոս

19.11.2012 17:52


Ոստիկանության բաժնում բռնության ենթարկված Նարեկ Ափինյանի գործը վերաքննիչ դատարանում է

Ոստիկանության բաժնում բռնության ենթարկված Նարեկ Ափինյանի գործը վերաքննիչ դատարանում է

2012թ. նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:15-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննության է առնվելու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: ՀՀ վերաքննիչ դատարանը ստուգման է ենթարկելու ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

2012թ. հոկտեմբերի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել ոստիկանության բաժնում բռնության ենթարկված Նարեկ Ափինյանի գործով:

Կազմակերպությունը պահանջում է բեկանել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. հոկտեմբերի 8-ի որոշումը, վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Գ. Հովակիմյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել կազմակերպության կողմից ներկայացված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնել որոշում:

 

 Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 17-ին՝ գիշերը, ոստիկանության աշխատակիցներն աշխատանքի վայրից բերման են ենթարկել Ն. Ափինյանին՝ իբր նա ականատես է եղել ինչ-որ ծեծկռտուքի: Այնուհետև ոստիկանության աշխատակիցների կողմից Ն. Ափինյանը ենթարկվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

Այս խորագրի վերջին նյութերը