Քաղաքական

19.11.2012 16:56


ՀԱԿ–ՀՅԴ հանդիպումից հետո միասնական թեկնածուով հանդես գալը Արմեն Ռուստամյանը և Լևոն Զուրաբյանը չեն բացառել

ՀԱԿ–ՀՅԴ հանդիպումից հետո միասնական թեկնածուով հանդես գալը Արմեն Ռուստամյանը և Լևոն Զուրաբյանը չեն բացառել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից զատ, քաղաքական քննարկումներ է անցկացնում նաև ՀՅ դաշնակցությունը։ Այդ շրջանակներում այսօր տեղի է ունեցել ՀՅԴ–ՀԱԿ հանդիպումը, որը տևել է մոտ երկու ժամ։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդիպումից հետո ասել է, որ հիմնական հարցերի վերաբերյալ մոտեցումները նույնն են: Ինչպես նա, այնպես էլ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չեն բացառել առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը։

ՀՅԴ–ն շաբաթ օրն արդեն իսկ հանդիպել էր ՕԵԿ–ի հետ և ինչպես այսօր՝ ՀԱԿ–ի հետ հանդիպմանը, այն ժամանակ ևս քննարկվել էին Դաշնակցության ներկայացրած 7-կետանոց առաջարկությունները: Նույն օրակարգով ՀՅԴ–ն դիմել է նաև ՀՀԿ-ին, «Ժառանգությանը» և «Ազատ դեմոկրատներին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը