Ադրբեջանում ցուցարարներին այսուհետ խոշոր տուգանքներով են պատժելու
Օրերս Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է բողոքի ցույցերի կազմակերպման եւ մասնակցության համար լուրջ տուգանքներ սահմանող օրենքը: 1400 դոլարի հասնող տուգանքների չափը բողոքի ակցիային մասնակցելու մտքից կարող է հետ պահել անգամ ամենամոլի ցուցարարներին:
Նախքան նոյեմբերի 2-ին օրենսդրական փոփոխությունների հաստատվելը, բողոքի ցույցին մասնակցելու համար նախատեսված տուգանքի առավելագույն չափը տատանվում էր 7-13 մանաթի միջեւ (9-16 դոլար): Սակայն փոփոխությունների արդյունքում, այսուհետ բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն «առանց թույլտվության անցկացված բողոքի ցույցի», կտուգանվեն 500-ից 1000 մանաթի չափով, այսինքն տուգանքի չափը կարող է հասնել 1400 դոլարի:
Իսկ բողոքի ակցիաների կազմակերպիչների համար նախատեսված տուգանքը կազմելու է 1500-3000 մանաթ. տուգանքը կարող է կրկնապատկվել, եթե կազմակերպիչը որեւէ պաշտոնական դիրք է զբաղեցնում, օրինակ`քաղաքական կուսակցության առաջնորդ է հանդիսանում:
Բողոքի ցույցերի կազմակերպման եւ մասնակցության համար տուգանքների բարձրացում նախատեսող օրինագծի հեղինակը`Ռաֆայել Ջաբրայիլովը հայտարարել է, որ հարկավոր էր ավելի լուրջ տուգանքներ սահմանել, որպեսզի մարդիկ երկար մտածեն մինչեւ օրենքը խախտելը:
«Եթե փոքր տուգանք են վճարում անօրինական բողոքի ակցիայի համար, ապա խուսափում են պատասխանատվությունից: Իսկ մեծ տուգանքը կստիպի մարդկանց մտածել իրենց գործողությունների մասին», - ասում է նա:
Ջաբրայիլովը Միլի մեջլիսի անկուսակցական պատգամավոր է, սակայն հակված է աջակցել գործող իշխանություններին:
Խորհրդարանի իշխանամետ պատգամավորները հաստատեցին փոփոխությունների ու լրացումների նախագիծը ձայների`105-ն ընդդեմ 5-ի հարաբերակցությամբ:
«Գումարի չափը պետք է ստիպի քաղաքացիներին խուսափել օրենքը խախտելուց», - կարծիք է հայտնել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ Ալի Հուսեյնովը:
Բաքվի քաղաքապետարանը, որպես կանոն, հրաժարվում է թույլտվություն տալ ընդդիմությանը ցույցեր կազմակերպել քաղաքի կենտրոնում`փոխարենն առաջարկելով հավաքների համար օգտագործել արվարձանները, սակայն ընդդիմությունը հաճախ հրաժարվում է դա անել:
Արդյունքում`ընդդիմությունը, այսպես կոչված, ապօրինի հանրահավաքներ է կազմակերպում, որոնց վերջ կտրվի նոր օրենսդրության շնորհիվ: Այս հավաքներին սովորաբար ոստիկանությունն է միջամտում`բողոքի ակցիան ցրելով եւ ցուցարարներին բանտարկելով:
Վերջին բողոքի ցույցը տեղի ունեցավ նոյեմբերի 2-ին եւ ուղղված էր հենց այս օրենսդրական փոփոխությունների դեմ:
Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունն արդեն իսկ կոչ է արել նախագահ Իլհամ Ալիեւին չստորագրել օրինագիծը, ինչը, կուսակցության համոզմամբ, կոչված է սահմանափակել հավաքների ազատության իրավունքը 2013-ի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին նախաշեմին:
Հասարակության քաղաքական իրազեկման բարձրացման խնդրով զբաղվող «REAL» անկախ կազմակերպության գործադիր տնօրեն Նաթիգ Ջաֆարլին ցնցված է նոր սահմանված տուգանքների չափերով եւ համոզված է, որ այսպիսով Ադրբեջանի`ժողովրդավարական երկիր լինելու մասին պնդումները ի դերեւ ելան:
«Նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով տուգանք սահմանելը ... խայտառակություն է մի երկրի համար, որը եվրոպական իրավական համակարգի մի մասն է կազմում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ`հավաքների ազատության իրավունքը կարգավորող օրենքները չպետք է միջամտեն խոսքի ազատությանը»,- նշում է Ջաֆարլին:
Իսկ իրավաբան Խալիդ Աղալիեւը այն կարծիքին է, որ տուգանքների չափն անհամեմատ մեծ է այլ խախտումների համար նախատեսվածների համամետությամբ:
«Սա բացարձակ անտրամաբանական է: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենի միակ նպատակն է ստիպել մարդկանց հրաժարվել բողոքի ցույցերից, խոսքի եւ կամարտահայտության ազատության իրավունքներից: Սա անօրինական եւ ոչ լեգիտիմ նպատակ է», - ասում է իրավաբանը: .
Սեյմուր Քազիմով, ազատ լրագրող է
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից