Քաղաքական

19.11.2012 13:35


Վահագն Խաչատրան. «Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը չառաջադրվի»

Վահագն Խաչատրան. «Հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը չառաջադրվի»

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք է հայտնել, որ ընդդիմադիր դաշտը ոչ միայն շատ ուժեղ է, այլև շատ կազմակերպված՝ չնայած որ մեր երկրում ընդդիմություն լինելը շատ բարդ և դժվար գործ է։ Նա նաև նշել է, թե, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է որոշի՝ առաջիկա նախագահական ընտրություններում կառաջադրվի՞, թե՞ ոչ, բայց անձամբ Վահագն Խաչատրյանը ցանկանում է, որ հենց նա առաջադրվի: Բանախոսը չի բացառել, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընդհնարապես չառաջադրվի, իսկ կառավարությունն էլ հրաժարական տա։

–Այն մարդիկ, ովքեր կիսացանկություն ունեին հեռանալ Հայաստանից, այժմ հաստա՛տ կհեռանան,–վստահորեն ասել է Վ. Խաչատրյանը՝ անդրադառնալով 2013թ. պետական բյուջեին և այն անվանելով  ամենաանհաջողը Սերժ Սարգսյանի նախագահության օրոք.

–Կառավարությունը ժողովրդով չի հետաքրքրվում։ Ասում է՝ ոնց ուզում եք, յոլա գնացեք։ Այսպիսով՝ իշխանությունը կարծես ժողովրդին ասում է՝ ինձ մի՛ ընտրեք, ես չեմ ուզում աշխատել: 2013թ. բյուջեն հիմք է տալիս ասելու, որ ոչ մի սցենար պետք չէ բացառել, նույնիսկ կարող է Սերժ Սարգսյանն էլ չառաջադրվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը