Փարիզում ծեծել են «Femen»-ի ակտիվիստուհիներին (տեսանյութ)
Անցած հանգստյան օրերին Ֆրանսիայում, մասնավորպաես Փարիզում, տեղի են ունեցել բողոքի երթեր: Հազարավոր մարդիկ՝ ընտանեկան արժեքները քարոզող պաստառներով, դուրս են եկել փողոց՝ իրենց դժգոհությունը հայտնելով նոր ընդունված օրենքի դեմ, համաձայն որի այսուհետ Ֆրանսիայում թույլատրվում են միասեռ ամուսնությունները: Կիրակի տեղի ունեցած բողոքի ցույցին, որը կազմակերպվել է «Civitas» շարժման կողմից, փորձել են մասնակցել նաև «Femen» շարժման ակտիվիստուհիները։ Վերջիններս ներխուժել են բողոքողների շարքերը՝ կիսատմերկ վիճակում վանկարկելով «Մենք հավատում ենք գեյերին»: Դա առաջացրել է ցույցի մասնակիցներից մի քանիսի զայրույթը, ովքեր ծեծել են ակտիվիստուհիներին։