ՀԱԿ–ն ու ՀՅԴ–ն կհամախմբվեն Գագիկ Ծառուկյանի շուրջը
Այսօր հրավիրված ասուլիսում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է, որ 2013թ. նախագահական ընտրություններում ՀԱԿ–ն ու ՀՅԴ–ն, ըստ ամենայնի, կհամախմբվեն նախագահի թեկնածու Գագիկ Ծառուկյանի և նրա ծրագրերի շուրջը։ Նա նաև ավելացրել է, որ անտրամաբանական կլինի, եթե ԲՀԿ նախագահը չառաջադրվի, քանի որ նա ունի ամենաբարձր վարկանիշը։ Քաղաքագետն ընդգծել է, որ պարտադիր չէ նախագահի թեկնածուն ամենա-ամենան լինի, պարզապես ամեն ժամանակաշրջանում հասարակությունն իր լիդերին է բերում։
–Բոլորն էլ հասկանում են, որ ԲՀԿ–ի որոշումը կարող է բեկումնային դեր ունենալ քաղաքական դաշտում: Այսօր գլխավոր ինտրիգը դա է: Հայաստանում այսօր պետք են նոր արմատակա՛ն փոփոխություններ: Եթե խորհրդարանական կառավարման համակարգի շուրջ կոնսոլիդացիա լինի, ապա հնարավոր կլինի փոփոխություններ իրականացնել,–ասել է Ե. Բոզոյանը:

7or.am