Լրահոս

19.11.2012 18:47


Առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով ապօրինի ծառահատումներ

Առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով ապօրինի ծառահատումներ

Ոստիկանության կազմակերպված  հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, Տավուշի մարզային վարչության  և Իջևանի բաժնի ծառայողները  պարզել են, որ 1978թ. ծնված Սասուն Մ.-ն ս/թ նոյեմբերին «Հայանտառ»-ի Սևքարի անտառտնտեսության մի անտառամասից ապօրինի  հատել է առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով լորենիներ:

Պարզվել է նաև, որ 1960թ. ծնված   Վարդգես Ռ.-ն նույն ժամանակահատվածում ապօրինի հատել է առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով լորենիներ, հաճարենիներ և հացենիներ, իսկ 1976թ. ծնված Վարդան Օ.-ն   առանց համապատասխան փաստաթղթերի գնել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, առանձնապես խոշոր չափերի հասնող սակագնային արժեքով լորենու գերանափայտ:
Կատարվում է նախաքննություն:
Ապօրինի ծառահատման հետ կապված սակագնային վնասների և պետությանը պատճառված ընդհանուր վնասի չափերը պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը