2008թ. նախագահական ընտրությունները լավագո՞ւյնն էին
-Այդպիսի ինտերակտիվ տոնով ասել, որ հանրապետության նախագահը կեղծարարությամբ է անցել, ես հմաձայն չեմ։ Այս ամբողջ ընթացքում լավագույն ընտրությունը եղել է վերջինը՝ Սերժ Սարգսյանի ընտրությունները։ Չեմ ասում'անթերի, բայց դա եղել է աճ, դա եղել բարեփոխում,-լրագրողների հետ զրույցում ասել է արվեստագետ Մերուժան Տեր-Գուլանյանը։
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հակադարձ հարցին՝ իսկ ընտրակաշա՞ռքը, Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանել է, թե ընտրակաշառքը հավերժական է։
-Նույն ԱՄՆ-ում, որ այսօր մեծ-մեծ խոսում են, դեմոկրատիա են բաժանում և արտահանում, ընտրակաշառքն էլ կա, ամեն ինչ էլ կա,-ասել է նա։
Կարինե Խոդիկյանն էլ հակադարձել է. «Այնտեղ,սակայն, մարտի 1 չկա»։
2008թ. նախագահական ընտրությունները լավագո՞ւյնն էին
-Այդպիսի ինտերակտիվ տոնով ասել, որ հանրապետության նախագահը կեղծարարությամբ է անցել, ես հմաձայն չեմ։ Այս ամբողջ ընթացքում լավագույն ընտրությունը եղել է վերջինը՝ Սերժ Սարգսյանի ընտրությունները։ Չեմ ասում'անթերի, բայց դա եղել է աճ, դա եղել բարեփոխում,-լրագրողների հետ զրույցում ասել է արվեստագետ Մերուժան Տեր-Գուլանյանը։
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հակադարձ հարցին՝ իսկ ընտրակաշա՞ռքը, Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանել է, թե ընտրակաշառքը հավերժական է։
-Նույն ԱՄՆ-ում, որ այսօր մեծ-մեծ խոսում են, դեմոկրատիա են բաժանում և արտահանում, ընտրակաշառքն էլ կա, ամեն ինչ էլ կա,-ասել է նա։
Կարինե Խոդիկյանն էլ հակադարձել է. «Այնտեղ, սակայն, մարտի 1 չկա»։