Լրահոս

19.11.2012 11:43


Հայկակական Կարմիր խաչի ընկերության և «Աշտարակ-Կաթ» ընկերության համագործակցությունը շարունակական կլինի

Հայկակական Կարմիր խաչի ընկերության և «Աշտարակ-Կաթ» ընկերության համագործակցությունը շարունակական կլինի

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում (ք.Երևան, Պարոնյան 21/1) Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) և «Աշտարակ-Կաթ» փակ բաժնետիրական ընկերության  միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր:

Երկու ընկերությունների կողմից համատեղ իրականացվող «Առողջ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2011թ. մայիսից: Դրա շնորհիվ 10-14 տարեկան 1600 երեխա` Երևանի և մարզերի 34 դպրոցներից,  իրազեկվել է այն մասին, թե  ինչ է առողջ ապրելակերպը, առողջ սնունդը և սննդակարգը, շրջակա միջավայրի պահպանութունը, ինչ վնաս են հասցնում ծխախոտն ու ալկոհոլը:

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունն ու  անհրաժեշտությունը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու «Աշտարակ-Կաթը» որոշել են շարունակել իրենց համագործակցությունն` դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի տարածման ոլորտում:

«Առողջ սերունդ» ծրագրի հաջորդ փուլը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին:

Այս խորագրի վերջին նյութերը