ՄԱԿ գլխավոր քարտուղարն Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Գազայի հատվածի հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ «Կոչ եմ անում Իսրայելին ու Պաղեստինին՝ կրակն անմիջապես դադարեցնելու հարցում աջակցել Եգիպտոսի բոլոր ջանքերին»,–նշված է Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։ Պան Գի Մունի խոսքերով՝ լարվածության հետագա ցանկացած խորացում անխուսափելիորեն բերելու է խաղաղ բնակչության տառաքպանքների ավելացմանը։
ՄԱԿ գլխավոր քարտուղարը հաստատել է, որ առաջիկայում կայցելի տարածաշրջան՝ հանդիպելու Իսրայելի և պաղեստինի առաջնորդների հետ՝ «անձամբ կոչ անելու նրանց դադարեցնել բռնությունները»։