Գյումրիում պատահական ամուսնություններն ու ամուսնալուծությունները շատ են հատկապես սոցիալապես առավել խոցելի ընտանիքներում
Գյումրու անօթևան և սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին «Շիրակ կենտրոնի» ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ այդ ընտանիքներում անհամեմատ մեծ թիվ են կազմում զավակների վաղ և պատահական ամուսնություններն ու ամուսնալուծությունները:
Այդպիսի շատ ընտանիքներում հանդիպում են բավական երիտասարդ տարիքում առանց պետական ձևակերպման ամուսնացած և բաժանված աղջիկներ: Բազմաթիվ են նաև այն միայնակ մայրերը, որոնց երեխաների համար հայրություն ճանաչված չէ: Շատ երիտասարդ կանայք բառիս բուն իմաստով անպաշտպան են և ամուսիններից բաժանվելուց հետո նրանց երեխաները դրամական օգնություն կամ այսպես ասած ալիմենտ չեն ստանում: