Լրահոս

19.11.2012 10:32


Այսօր տեղի կունենա ՀՅԴ–ՀԱԿ հանդիպումը

Այսօր տեղի կունենա ՀՅԴ–ՀԱԿ հանդիպումը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից զատ, քաղաքական քննարկումներ է անցկացնում նաև ՀՅ դաշնակցությունը։ Այդ շրջանակներում այսօր տեղի է ունենալու ՀՅԴ–ՀԱԿ հանդիպումը։ ՀՅԴ–ն շաբաթ օրն արդեն իսկ հանդիպել է ՕԵԿ–ի հետ։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը ՕԵԿ փոխնախագահներ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հետ քննարկել են Դաշնակցության ներկայացրած 7-կետանոց առաջարկությունները: Նույն օրակարգով ՀՅԴ–ն դիմել է նաև ՀՀԿ-ին, «Ժառանգությանը» և «Ազատ դեմոկրատներին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը