Իրանցու վարած բեռնատարը Դիլիջան-Սևան ավտոճանապարհին շրջվել է
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 22։49-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
ԱԻՆ հաղորդմամբ՝ ՃՏՊ-ի հետևանքով վարորդը, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալով՝ դուրս է գրվել: Հրշեջ-փրկարարները տեղում կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: