Մերուժան Տեր–Գուլանյան. «Ես մարտի 1–ից դեռևս մեկ կամ երկու ամիս հետո էի ասել, որ ՀՀ նախագահն անպայման համաներում կանի»
-Համաներումը չի վերաբերում միայն մարտի 1-ին։ Այն վերաբերում է հասարակության՝ անազտության մեջ գտնվող մարդկանց։ Կապ չունի՝ քանի տարի առաջ է դատվել։ Համաներումն իր մեջ համազգային նշանակություն ունի, որոնց թվում են նաև մարտի 1-ի գործով անազատության մեջ գտնվող մարդիկ,-«Հայելի» ակումբում խոսելով համաներման մասին՝ ասել է արվեստագետ Մերուժան Տեր-Գուլանյանը։
Իսկ դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ հակադարձել է, թե նրանք, ովքեր անազատության մեջ մարտի 1-ի գործով չեն, իրենց անձնական դրդապատճառով են հայտնվել բանտում։
-Իսկ մարտի 1-ի գործով քաղբանտարկայալները մեզանից ամեն մեկի համար են անազատության մեջ հայտնվել։ Նրանք իրենց ձայնն են բարձրացրել,-ասել է նա։
Այն հարցին, թե համաներումն ընդհանրապես շնորհվում է, երբ երկիրն ինչ-որ առաջընթաց է արձանագրում, արդյոք մենք ունեցե՞լ ենք այդ առաջընթացը, Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանել է՝ այո։
-Այո՛, դրական առաջընթացի քայլը երևում է և՛ միջազգային, և՛ ներքին հարցերում։ Մենք Անդրկովկասի երկրների մեջ լավագույն վիճակում ենք գտնվում թե՛ տնտեսական, թե՛ դեմոկրատիայի առումով,-ասել է նա։
Կարինե Խոդիկյանի պնդմամբ էլ համաներումը ԵԽԽՎ-ի պահանջն է եղել։
-Եթե ներքին պահանջ լիներ, ո՛չ այսօր և ո՛չ էլ առաջիկայում համաներում չէր լինի,-հավելել է նա։