Հայ ձյուդոյիստը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արտյոմ Բաղդասարյանը չորս հաղթանակ տաբելոց և մեկ պարտություն կրելով՝ գրավեց 3-րդ տեղը` դառնալով Եվրոպայի առաջնությունների եռակի մրցանակակիր: Առաջին գոտեմարտում Արտյոմ Բաղդասարյանն իպոնով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Տուրալ Սաֆգուլիևին, որից հետո հաղթեց Շվեդիայի ներկայացուցչին, երրորդ գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Ստանիսլավ Սեմյոնովից, որից հետո հաջորդաբար հաղթեց սլովենացի և գերմանացի ձյուդոիստների և նվաճեց բրոնզե մեդալը 81 կգ քաշային կարգում: Մրցումների երկրորդ օրվա հաշվարկով տղաների պայքարում ընդհանուր հաշվով Հայաստանը 4 մասնակցով 5-րդ տեղում է` Ռուսաստանի, Բելառուսի, Լեհաստանի և Իտալիայի թիմերից հետո: Առաջնության վերջին օրը Հայաստանը ներկայացուցիչ չունի:
Հայ ձյուդոյիստը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արտյոմ Բաղդասարյանը չորս հաղթանակ տաբելոց և մեկ պարտություն կրելով՝ գրավեց 3-րդ տեղը` դառնալով Եվրոպայի առաջնությունների եռակի մրցանակակիր:
Առաջին գոտեմարտում Արտյոմ Բաղդասարյանն իպոնով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Տուրալ Սաֆգուլիևին, որից հետո հաղթեց Շվեդիայի ներկայացուցչին, երրորդ գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Ստանիսլավ Սեմյոնովից, որից հետո հաջորդաբար հաղթեց սլովենացի և գերմանացի ձյուդոիստների և նվաճեց բրոնզե մեդալը 81 կգ քաշային կարգում:
Մրցումների երկրորդ օրվա հաշվարկով տղաների պայքարում ընդհանուր հաշվով Հայաստանը 4 մասնակցով 5-րդ տեղում է` Ռուսաստանի, Բելառուսի, Լեհաստանի և Իտալիայի թիմերից հետո: Առաջնության վերջին օրը Հայաստանը ներկայացուցիչ չունի: