Լրահոս

17.11.2012 15:05


Համաքաղաքային աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում տնկվել է ավելի քան 15 հազար ծառ և 5 հազար տուփ

Համաքաղաքային աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում տնկվել է ավելի քան 15 հազար ծառ և 5 հազար տուփ

Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքելով` վաղ առավոտից վարչական բոլոր շրջաններում կազմակերպվել են ծառատունկի աշխատանքներ, որին մասնակցել են ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մայրաքաղաքում գործող պետական կառույցներ և հասարակական կազմակերպություններ, մասնավոր ընկերություններ, համատիրություններ, ինչպես նաև հազարավոր բնակիչներ:

Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակլիմայական պայմանները` քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի հետ համատեղ ծառատունկի համար ընտրվել է մշտադալար և դեկորատիվ ավելի քան 10 ծառատեսակ: Քաղաքապետարանը հոգացել և ապահովել է նաև ծառատունկի համար անհրաժեշտ բոլոր պարագաները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը