Լրահոս

17.11.2012 20:52


Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 19-ին

Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 19-ին

2012թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործի քննության շարունակությունը:

Նախատեսված դատական նիստի ընթացքում ցուցմունք կտան վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Սևակ Շահվազյանը, բուժքույրեր Վիկտորյա Աճեմյանը և Հրանուշ Պետրոսյանը: 

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից:

Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Այս խորագրի վերջին նյութերը