Լրահոս

17.11.2012 14:05


Մատաղիսի գործով հերթական դատական նիստը՝ նոյեմբերի 19-ին

Մատաղիսի գործով հերթական դատական նիստը՝ նոյեմբերի 19-ին

2012թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործի քննությունը:

 Նախորդ դատական նիստի ընթացքում կողմերը պետք է ներկայացնեին իրենց  ճառերը: Սակայն մեղադրողները, տուժողների իրավահաջորդները և ամբաստանյալների շահերի պաշտպանները դատական նիստին չէին ներկայացել: Դատական նիստը  հետաձգվել էր մեղադրողի բացակայության պատճառով:

 Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանը դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1, 5 և 7 կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով: 

Այս խորագրի վերջին նյութերը