Տեղի կունենա տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը
Նոյեմբերի 19-ին Երևանում կկայանա տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը:
Հանձնաժողովի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան ԴԱՎԹՅԱՆԸ, ուկրաինական կողմից`Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության նախագահ Դմիտրի ԿՈԼԵՍՆԻԿՈՎԸ:
Հանձնաժողովի պլենար նիստը տեղի կունենա Անի Պլազա հյուրանոցի 2-րդ հարկում, Անի սրահում` ժամը 14։00-ից - 14։40-ը: Նիստի ավարտին` ժամը 14։45-ին, նախատեսվում է նիստի ամփոփիչ արձանագրության ստորագրում, որից անմիջապես հետո հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Դավթյանը և Դմիտրի Կոլեսնիկովը ճեպազրույց կունենան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Մինչ նիստի աշխատանքի մեկնարկը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ժ. 10։00-ին տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության նախագահ Դմիտրի Կոլեսնիկովի հանդիպումը և առանձնազրույցը: