Լրահոս

17.11.2012 11:45


Զառա Հովհաննիսյան. «Այս ծեծի պատմության կոծկումը գտնվում է ոստիկանապետի անմիջական հսկողության տակ»

Զառա Հովհաննիսյան. «Այս ծեծի պատմության կոծկումը գտնվում է ոստիկանապետի անմիջական հսկողության տակ»

Գրող, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյբուքյան իր էջում գրել է

«Ըստ «Ժողովուրդ» թերթի տարածած լրատվության, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանը հերքել է նոյեմբերի 14-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից ծեծի ենթարկվելու փաստը: Ներկայացնեմ մի քանի դիտարկումներ.
1. Նա մասնավորապես ասել է, որ իրեն աշխատանքից հեռացրել են խմիչք օգտագործելու համար, Ինչ վերաբերում է ծեծին, ապա նա նշել է. «Հայրապետյանը հանդիպել է բոլորիս հետ, զրուցել և ճանապարհ է դրել, ուրիշ ոչ մի բան չի եղել»: Ռուբեն Հայրապետյանն, իր հերթին, Ա1+-ի հետ հեռախոսազրույցում ասել է. «Ես նման բան չեմ արել, գնացեք իմ գործի տեղը հարցրեք, գնացեք հարցրեք բժշկին, ես մի շաբաթ ա չեմ էլ գնացել կաբինետ: «Փյունիկ» ակումբը բժշկին ազատել է աշխատանքից, մարդիկ վերցնում են, գրում են»: 

Դուք այս երկու հեռախոսազրույցների միջև հակասություն չե՞ք նկատում: Զոհն ասում է, թե խաղաղ հանդիպում է եղել, իսկ նեմեցը կտրականապես հերքում է....
2. Ես նաև պարզել եմ, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ազատված բժիշկ Վարդան Հովասափյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի հարևանն է: Վստահաբար, այս ծեծի պատմության կոծկումը գտնվում է ոստիկանապետի անմիջական հսկողության տակ: Բժիշկը ցանկացած հանդիպման առաջարկ մերժում է ու հարցազրույցներն էլ տալիս է միայն հեռախոսով: 
3. Հովասափյանը տվել է միայն մեկ հարցազրույց՝ «Ժողովուրդ» թերթին, այն էլ՝ հեռախոսով: Եթե նրա դեմքը այլանդակված չէ, ապա Հարսնաքարի նման աղմկոտ դատավարության առկայության պայմաններում ՀՀԿ կոչվող կուսակցության առաջնորդը՝ իրեն սպասարկող հեռուստատեսություններին, անկասկած, կհրահանգեր վերցնել հարցազրույցներ ու ցուցադրել բժիշկի առողջ ու անկապտուկ դեմքը: Դա չի արվում, սպասում են, որպեսզի վերքերը լավանան, իսկ հետքերը՝ վերանան»:

Այս խորագրի վերջին նյութերը