Լրահոս

17.11.2012 09:56


Հետազոտված դեպքերի 96% -ում արձանագրվում է գրիպի Ա տեսակը

Հետազոտված դեպքերի 96% -ում արձանագրվում է գրիպի Ա տեսակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանում գրիպի և սուր շնչառական վարակների առումով ներկայումս համաճարակային իրավիճակը լարված չէ: Այսօր եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառում են գրիպի Ա և Բ տեսակները: Վիրուսաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծությունը վկայում է, որ հետազոտված դեպքերի 96% -ում արձանագրվում է գրիպի Ա տեսակը:

Նման պատկեր է դիտվում նաև Հայաստանի Հանրապետությունում:

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գրիպի համաշխարհային հսկողության ցանցի (FluNet համակարգչային ցանցի կիրառմամբ) անդամ է:

2010թ. հունվարից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն են ներկայացվում տվյալներ` ինչպես սուր շնչառական վիրուսային, գրիպանման հիվանդություններով դեպքերի մոնիտորինգի, այնպես էլ վիրուսաբանական հետազատությունների վերաբերյալ: Յուրաքանչյուր շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի կողմից եվրոպական տարածաշրջանի 58 երկրի կողմից տրամադրված ամփոփ տվյալներով կազմվում է տեղեկագիր և ներկայացվում երկրներին:

Տեղեկագրի տվյալների համաձայն` այսօր եվրոպական տարածաշրջանի երկրներում դիտվում է գրիպի, գիրպանման հիվանդությունների և սուր շնչառական վարակների ցածր ինտենսիվություն:

Այս խորագրի վերջին նյութերը