Տնտեսական

15.06.2009 13:34


«Կոլումբոս»–ը՝ Հայաստանում

«Կոլումբոս»–ը՝ Հայաստանում

Հունիսի 15-ից 20-ը Երևանում են Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները՝ մասնակցելու ՀՄԿ-ի «Կոլումբոս» ծրագրի երկրորդ փուլին։ 2006թ.-ից մեկնարկած այս ծրագրի նպատակն է համաշխարհային առևտրի անվտանգության և պարզեցման չափանիշների ներդրման հարցում օգնել ՀՄԿ անդամ-պետություններին։

3 փուլից բաղկացած ծրագրի առաջին հատվածում իրականցվել է «ախտորոշիչ» ուսումնասիություն, գնահատվել են Հայաստանի մաքսային ծառայության բարեփոխման և կատարելագործման հանարավորությունները, մշակվել է որոշակի ռազմավարական ծրագիր։

2-րդ փուլը նախատեսում է գործողությունների և բարեփոխումների ծրագրի նախապատրաստում, քաղաքական աջակցության ապահովում, ֆինանսական աջակցություն, համապատասխան դոնորների որոնում և ծրագրի ամբողջական իրագործում։ 3-րդ փուլի ժամանակ պետք է դիտարկում և արդյունքների գնահատում իրականցվի։

Հունվարի 10-ից սկսած՝ ՀՄԿ փորձագետներն այցելել են մաքսակետեր, ուսումնասիրել ներմուծման և արտահանման ընթացակարգերը, զրուցել աշխատակիցների հետ, համակարգի ռազմավարության, ընթացակարգերի, տեխնիկական վերազինման և աշխատաոճի վերաբերյալ քննարկումներ ունեցել։

Այդուհանդերձ, Հայաստանի մաքսային ոլորտում կոռումպացվածության աստիճանի վերաբերյալ «7օր»-ի հարցին ի պատասխան՝ ՀՄԿ փորձագիտական խմբի ղեկավար Հենկ Վան Զեյնդվիգն ասել է, որ ժամեր առաջ է Հայաստան ժամանել և դժվարանում է որոշակի գնահատական տալ.

-Կոռուպցիան ոչ միայն մաքսային ոլորտին բնորոշ երևույթ է, այլև, ընհարապես, հասարակության խնդիր է։ Ախտորոշիչ առքելության հաշվետվության մեջ տրամադրել ենք հանձնարարականներ նաև հաջող կառավարման վերաբերյալ և այս շաբաթ էլ աշխատանքների ընթացքում կքննարկենք, թե ինչպե՞ս մշակել հաջող կառավարման գործելակերպը՝ կոռուպցիոն երևույթները թույլ չտալու նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը