Լրահոս

17.11.2012 09:33


«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը կարել է բերանն ու աչքերը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը կարել է բերանն ու աչքերը

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները 116 թեժ գիծ ստացված ահազանգով երեկ երեկոյան գտնվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ հանդիպել են դատապարտյալ Արտակ Աբրահամյանի հետ: 

Մինչ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները կհասնեին քրեակատարողական հիմնարկ, դատապարտյալը հիմնարկի վարչակազմի հետ զրուցելուց հետո արդեն քանդել է կարված բերանն ու աչքերը (աչքերը նույնպես կարել էր) և ժամանակավորապես դադարեցրել հացադուլը, մինչև վարչակազմը կլուծի իր խնդիրները: 

Սակայն դատապարտյալ Արտակ Աբրահամյանը Մարդու իրավունքների պաշպանին դիմում է ներկայացրել, որտեղ մասնավորապես հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը իր նկատմամբ բազմիցս ցուցաբերել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, և եթե վարչակազմն իր այդ խնդրին լուծում չտա, նա դիմելու է ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ մինչև ինքնասպանության:

Այս խորագրի վերջին նյութերը