Քաղաքական

16.11.2012 18:20


Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ԲՀԿ–«Ժառանգություն» հանդիպմանը

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ԲՀԿ–«Ժառանգություն» հանդիպմանը

Անդրադառնալով Ռուբեն Հակոբյանի արած հայարարության վերաբերյալ լրագրողի դիտարկմանը, թե Զոհրաբյանի հայտարարությունը կուսակցության դիրքորոշումը չէ, Զոհրաբյանը նշել է. «Ես որքան տեղյակ եմ, «Ժառանգության» պաշտոնական տեսակետը ներկայացնելու լիազորված են կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և նաև, ինչպես նշված է «Ժառանգության» պաշտոնական հայտարարության մեջ, արտաքին հարաբերությունների հարցով` Ստեփան Սաֆարյանը. այլոց տեսակետները, թույլ տվեք չմեկնաբանել: Կա կուսակցության տարածած մամլո հաղորդագրությունը, որտեղ հստակ նշված է, որ խորհրդակցությունները ԲՀԿ-ի և «Ժառանգության» միջև եղել են նախապես պայմանավորված և պաշտոնական»: Խմբակցության ներկայացուցիչները նշել են, թե կարծում են, որ խորհրդարանական համակարգն իրապես կուժեղացնի կուսակցությունները, և «սա համակարգային խնդիրներից է, որի շուրջ կարելի է համախմբել քաղաքական ուժերին»: «Մեր խնդիրը քաղաքական դաշտի մոբիլիզացումն է. ոչ ոք չի հրաժարվել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգից, ուղղակի որոշ ուժերի մոտ դա տակտիկական քայլ է»,-ընդգծել է Զոհրաբյանը: 

Զոհրաբյանը նաև պատասխանել է նախագահական ընտրություններին կուսակցության հավանական թեկնածուի վերաբերյալ լրագրողի հարցին և նշել, որ ԲՀԿ-ում այժմ քննարկումներ են ընթանում, և ընտրություններին ընդառաջ բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվել մարզերում, Երևանում: «Մարզային մեր կառույցների, երևանյան մեր կառույցների հանդիպման ընթացքում մեր առջև դրված առաջարկ-պահանջը մեկն է՝ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի բացառապես և միայն Գագիկ Ծառուկյանը: Չնայած դրան, կրկնում եմ` քննարկումները շարունակվում են քաղաքական խորհրդում, և շատ ժամանակ չմնաց սպասելու: Առաջիկայում կունենանք որոշում»,-ամփոփել է Զոհրաբյանը: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը